Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով քննարկում

24.06.2022

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ճառագայթային և էկոլոգիական անվտանգության ապահովման և մոնիթորինգի, ինչպես նաև ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Զեկույցների շուրջ կողմերը մտքեր են փոխանակել առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերի առանչությամբ և հանդես եկել առաջարկություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50