Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների 20 երեխա մեկնել է 17-օրյա ամառային հանգստի
01.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը Հանքավանի «Արագած» ճամբարում հուլիսի 1-17-ը կազմակերպելու է 10-15 տարեկան ծնողազուրկ և 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաների հանգիստը:
Այսօր շահառու խմբի 20 երեխա և նրանց հետ աշխատող մեկ մանկավարժ 17-օրյա հանգստի մեկնեց Հանքավանի «Արագած» ճամբար: