Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2022

Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:

Անկախության վերականգնումից հետո Սահմանադրության ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության բնույթը:

Օրինականության խորհրդանիշ հանդիսացող Մայր օրենքում ներառված են Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Եվ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է առաջնորդվել դրանցով՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում կայուն առաջընթաց և ժողովրդական արժեքների գերակայություն ապահովելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս պետական այս նշանակալի տոնի առթիվ՝ ցանկանալով, որ ՀՀ սահմանադրությունն անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50