Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը

06.07.2022

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսվել և ընթացքի մեջ է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 7 սուբվենցիոն ծրագրերից 3-ի իրականացման մրցութային գործընթացը:

Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել.
1) «Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքի վրա արևային համակարգի տեղադրման և Երվանդաշատ բնակավայրի մշակույթի տան տանիքին 25 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներ» ծրագիրը՝ 41.1 մլն դրամ ընդհանուր արժեքով՝ 63.47% պետության, 36.53% համայնքի համաֆինասնավորմամբ։

2) «Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ.Շիրազի, Հ.Թումանյան փողոցների, Հուշակերտ բնակավայրի 5-րդ փողոցի, 5-րդ և 4-րդ փողոցները միացնող հատվածի, Շենիկ բնակավայրի Մ. Մելքոնյան փողոցի, Երվանդաշատ բնակավայրի Ազատության և Սահմանապահների փողոցների, Դալարիկ բնակավայրի Շահումյան փողոցի և Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատում» ծրագիրը՝ 259.6 մլն դրամ ընդհանուր արժեքով՝ 40% պետության, 60% համայնքի համաֆինասնավորմամբ:

3) «ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի ջրամատակարարման ցանցի, ջրի կուտակման ավազանի և պոմպակայանի կառուցման և Արգինա գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագիրը՝ 221.35 մլն դրամ ընդհանուր արժեքով, 70% պետության, 30% համայնքի համաֆինասնավորմամբ։

Վերոնշյալ ծրագրերի իրականացումը գտնվում է մրցութային փուլում: Բաղրամյան համայնքում ևս 4 ծրագրի հաստատման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50