Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դռների օր Էջմիածնի բժշկական կենտրոնում
08.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն՝ հայտարարված բաց դռների օրվա շրջանակում անոթային վիրաբույժների կողմից մարզի բնակչությանը մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարզպետարանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված անվճար ընդունելությունն իրականացրել են անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը և անոթային վիրաբույժ Էդգար Աբրահամյանը:
Միջոցառման շրջանակում քաղաքացիներն անվճար բուժզննություն, նեղ-մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն անցնելու հնարավորություն են ունեցել: