Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆերիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորությամբ կապահովվի 8 փողոց
08.07.2022
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագիրը:
Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 4.6 մլն դրամ՝ 55% պետության և 45% համայնքի համաֆինասնավորմամբ։
Համայնքի արտաքին լուսավորության ծրագրի շրջանակում ԼԵԴ լուսատուներով կապահովվի 8 փողոց: Ընդհանուր լուսավորության ցանցի երկարությունը կկազմի 2.025 կմ:
Մրցույթը կկայանա սույն թվականի հուլիսի 13-ին։