Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Ոսկեհատի մանկապարտեզի վերանորգման աշխատանքները

11.07.2022

 

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի վերանորգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 37 մլն 788 հազար դրամ է, որի 70%-ը կհամաֆինանսավորի պետությունը։

Նախատեսվող աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կվերանորոգվի 460 քմ մակերեսով միահարկ մանկապարտեզը, կբարեկարգվի նաև հարակից տարածքը՝ 500 քմ մակերեսով։

Ծրագրի ավարտին բնակավայրի ավելի քան 35 երեխայի նախադպրոցական կրթությունն ապահովելու համար լավագույն շենքային պայմաններ կստեղծվեն, կապահովվի նաև 15 հիմնական աշխատատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36