Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վեոլիա_Ջուր ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցել է նոր շրջանցիկ ջրագիծ
12.07.2022
Էջմիածնի Զվարթնոց, Արագած թաղամասերը և հարակից Մուսալեռ, Ոսկեհատ, Պտղունք, Արևաշատ գյուղերը (շուրջ 4500 բաժանորդ) ջուր ստանում են Շահումյան գյուղի 2 ավազանից բաղկացած Օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ)՝ վայրկյանում 120 լիտր քանակությամբ:
Ջրաքանակը, ընդհանուր առմամբ, բավարարում էր նշված բնակավայրերի պահանջարկը, սակայն այս շոգ օրերին ջրի սպառման ծավալների ավելանալուն պես բաշխիչ ցանցում նկատվեց ճնշման անկում ու ջրամատակարարման գրաֆիկի խախտում:
Այստեղ լրացուցիչ ջրաքանակ ապահովելու համար Վեոլիա Ջուր ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը կառուցեց նոր շրջանցիկ ջրագիծ ՕԿՋ-ի վերին ավազանից:
Արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, սպառողներին հասնող ջուրն ավելացել է վայրկյանում 15 լիտրով, ինչը բավարար է բաշխիչ ցանցում պահանջվող ճնշումն ապահովելու համար: Երեկ` նոր ջրագծի շահագործման առաջին իսկ օրը, չնայած շոգ և ոչ աշխատանքային լինելուն, երբ ջրի սպառման ծավալը մեծանում է, նշված բնակավայրերից որևէ բողոք չի ստացվել: