Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոյ համայնքում մեկնարկել է 2022 թվականի 8 սուբվենցիոն ծրագրերից 5-ի իրականացման մրցութային գործընթացը. ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 610 մլն դրամ

14.07.2022

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացքի մեջ է Արմավիրի մարզի Խոյ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի 8 սուբվենցիոն ծրագրերից 5-ի իրականացման մրցութային գործընթացը:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 610 մլն դրամ:

Սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել.

  • «Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնում և Շահումյան բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 40.1 մլն դրամ է, որի 45%-ը կհամաֆինանսավորի պետությունը, իսկ 55%-ը՝ համայնք։

  • «ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի, Մոնթեավան գյուղում I-ին փողոցի (համայնքի կենտրոնական փողոց), Այգեշատ գյուղի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Դողս գյուղում Դողս-Աղավնատուն տանող ճանապարհի, Լեռնամերձ գյուղի Բարեկամություն փողոցի (գերեզմաններ տանող ճանապարհ) ասֆալտապատման աշխատանքներ» ծրագիրը:

Ծրագրի ընդանուր արժեքը 467.3 մլն դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավորի պետությունը, իսկ 65%-ը՝ համայնքը:

  • «ՀՀ Արմավիր մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան, Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների, Արշալույս գյուղի 27, 28, 29, 32-րդ փողոցների և Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում» ծրագիրը:

Ծրագրի ընդանուր արժեքը 172.1 մլն դրամ է, որի 45%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 55%-ը՝ համայնքը։

  • «Խոյ համայնքի Ծաղկալանջ բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (վերակառուցում)» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 125.7 մլն դրամ է, որի 60%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 40%-ը՝ համայնքը։

  • «ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի խորքային հորերի հիմնանորոգում (Արագած N-1, N-2, Արշալույս N-1, N-2, N-3, N-4, N-5, N-6, N-7, N-8, Գեղակերտ N-1, Հայթաղ N-1, N-2, N-3, Մրգաստան N-1, Ծաղկունք N-1, N-2, Ծաղկալանջ N-2, Ծիածան N-1) և Ծիածան բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի կառուցում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 366.8 մլն դրամ է, որի 60%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 40%-ը՝ համայնքը։

Խոյ համայնքից ներկայացված ևս 3 սուբվենցիոն ծրագիր գտնվում է լրամշակման և հաստատման փուլում: Այդ ծրագրերն են.

  • Մոնթեավան և Արագած բնակավայրերի հուշարձան-պուրակների կառուցում,
  • Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Արագած գյուղի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգում և ջեռուցում,
  • Հայթաղ գյուղի մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության իրականացում, Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50