Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոնին

20.07.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոն, Արաքս համայնքի բնակիչ Սուրեն Աղաջանյանին և մարզիչ Ժորա Վարդանյանին:

Հռոմում հունիս ամսի երկրորդ կեսին տեղի ունեցած ընբշամարտի առաջնության եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում 4:0 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Իսկ մինչ եզրափակիչ խաղը նա 10։0 հաշվով հաղթել է լատվիացի Կասպարս Բոնդարենկոյին, 9։0 հաշվով՝ շվեդ Իլյաս Ջեյսոն Այհանին, իսկ կիսաեզրափակչում 9:1 հաշվով պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Նիհատ Մամադլիին:

Շնորհավորելով Սուրենին գրանցած փայլուն ցուցանիշների և ունեցած աննախադեպ հաղթանակի առթիվ՝ մարզպետը միաժամանակ իր շնորհակալությունն է հայտել մարզչական թիմին՝ կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը: Նա նորանոր նվաճումներ է ցանկացել մարզիկին և հունահռոմեկանա ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու, Հայաստանի և հայրենի մարզի պատիվը բարձր պահելու համար շնորհակալագիր հանձնել: Արմավիրի մարզում հունահռոմեկանա ոճի ըմբշամարտի զարգացման գործում ունեցած ավանդի համար էլ մարզպետը պատվոգրով է պարգևատրել Էջմիածնի մարզադպրոցի մարզիչ Ժորա Վարդանյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36