Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերանորոգվում է Արմավիրի պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետը
21.07.2022
«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում և համանուն հիմնադրամի անմիջական աջակցությամբ մարզի ազգաբնակչության սպասարկումը սանիտարահիգիենիկ պայմաններում և նորագույն սարքավորումների ներգրավմամբ իրականացնելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցելու նպատակով Արմավիրի պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետում վերանորոգման աշխատանքներ են սկսվել։
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո «Լույս հայի աչքերին» ծրագրում ընդգրկված հանրապետության լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն Արմավիրի պոլիկլինիկա և ակնաբուժական ծառայություններ կմատուցեն մարզի ազգաբնակչության շրջանում: