Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Արմավիրում մեկնարկել են Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի նորոգման աշխատանքները
21.07.2022
2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի նորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավոր պետությունը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է 850 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։
Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը։