Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկումներ է իրականացնում համայնքներում՝ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերը բացահայտելու նպատակով
25.07.2022
ՀՀ Արմավիրի մարզի տարածքում հնարավոր անօրինական հանքարդյունահանման և հողօգտագործման դեպքերը բացահայտելու, նրանց գործունեությունը դադարեցնելու և մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հունիսի 7-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը վերջին շրջանում մշտադիտարկումներ է իրականացրել մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման, հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ:
Արմավիրի մարզի համայնքներում ընդերքօգտագործման և շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունների ամփոփման արդյունքում հողային օրենսդրության պահանջների խախտման դեպք է արձանագրվել Արաքս համայնքի Ապագա բնակավայրում (ընկերությունը սեփականության իրավունքով տնօրինում է 32,7 հա ջրային տարածքի և հակասելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին՝ պարբերաբար ավազ արդյունահանում): Կազմված նյութերը մարզպետի համապատասխան գրությամբ ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից արձանագրված այս և մի շարք այլ դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինները և համայնքապետարանները համարժեք քայլեր են ձեռնարկում: