Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է Արմավիր համայնքի Աբովյան փողոցում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին

27.07.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին:

Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 870 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

Ծանոթանալով ընթացող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շինպատասխանատուներին հորդորել է ծրագիրն իրականացնել պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:

Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50