Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը

29.07.2022

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:

Բաց երիտասարդական կենտրոնները Էջմիածնի և Արմավիրի համայնքների պատանիների համար ծառայելու են որպես ապահով տարածք՝ նպաստելով վերջիններիս համայնքային ներգրավվածության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։ Կենտրոնները դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն կտան զարգացնելու ինտելեկտուալ հմտություններ և կարողություններ, մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համայնքների զարգացման գործում:

Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այս համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասներին և երիտասարդներին աջակցելու, որպես կրթական միջավայր հանդես գալու համար:

Կենտրոնները հիմնելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանները: Համայնքները կենտրոնների համար հատկացրել են համապատասխան տարածք, վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, ինչպես նաև կենտրոնների պահպանման ծախսերն ընդգրկել են համայնքների հնգամյա բյուջեի ծրագրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է հատկացված տարածքները՝ կենտրոններին տրամադրելով տարբեր տարիքի երեխաների և պատանիների համար անհրաժեշտ պիտույքներ:

Երկու քաղաքներում կայացած միջոցառումներին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Ներկաները միջոցառման ընթացքում հնարավորություն են ունեցել շրջելու և ծանոթանալու կենտրոնների պայմաններին, որոնք ներկայացրել են շահառուները՝ դեռահասներն ու երիտասարդները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50