Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել մարզպետի նախաձեռնությամբ ընթացող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը. հաղթող է ճանաչվել Արաքս համայնքի թիմը
01.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հուլիսի 18-ից մեկնարկած ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:
Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի առաջնությունն իրականացվել է մարզպետի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպչական աշխատանքներն ապահովել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:
Մարզպետարանի և միավորված համայնքապետարանների թիմերի միջև 9-ը օր տևած ֆուտբոլային խաղերի արդյունքում եզրափակիչ փուլ անցած Արաքսի և Արմավիրի համայնքապետարանների թիմերը վճռորոշ խաղում համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը` 6:4 հաշվով:
Ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված Արաքսի թիմն արժանացել է մարզպետի գավաթին և պարգևատրվել մեդալներով:
Շնորհավորելով հաղթող թիմին և ակտիվ մասնակցության համար շնորհակալություն հայտնելով բոլոր թիմերին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ֆուտբոլի առաջնությունը կդառնա ամենամյա՝ խթանելով սպորտի և մարզաձևի զարգացումն ու մասսայականացումն Արմավիրի մարզում: