Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամավիրի մարզի շահառու խմբերի 200 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի տարբեր ճամբարներում
09.08.2022
Ավարտվել է հուլիսի 1-ից երկու հերթափոխով մեկնարկած դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա պետական ծրագիրը, որին Արմավիրի մարզից մասնակցել է 7-13 տարեկան 200 երեխա:
Ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում 20 օրով Հանքավանի տարբեր ճամբարներում հանգստացել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կազմակերպվել է ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառվել են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
2022 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ: