Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր քաղաքի Գորկու փողոցի հիմնանորոգման աշխատանքները
09.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արմավիր քաղաքի Մ. Գորկու փողոցի հիմնանորոգումը՝ 1420 գծ․մ երկարությամբ և 11,5գծ․մ լայնությամբ:
Մարզկենտրոնի համար կարևոր նշանակություն ունեցող Գորկու փողոցը (գերեզմանատուն և զինվորական զորամաս տանող ճանապարհ) կառուցապատվել է 1960-70-ական թվականներին և երբևէ չի հիմնանորոգվել: Այս հատվածում միայն մասնակի փոսալցման աշխատանքներ են իրականացվել:
Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրով նախատեսված է նշված փողոցի հիմքի ամբողջական կառուցում, եզրաքարերի մասնակի փոխում և ընդհանուր նորոգում, ջրատար առուների, խողովակների կառուցում և ճանապարհի երկշերտ ասֆալտապատում:
Ծրագրի պայմանագրային արժեքը 189.5 մլն դրամ է, որի 35%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 65%-ը՝ համայնքը։
Ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի հաշվետոու տարում: