Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները
10.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը 2.98 մլն դրամ է, որի 55%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 45%-ը՝ համայնքը։
Ծրագրով նախատեսված է անցկացնել 2․025 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 60 Վտ հզորությամբ 39 լեդ լուսատու։
Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր կապահովվի գիշերային երթևեկության համար և կստեղծվի արդյունավետ գործող արտաքին լուսավորության միասնական համակարգ:
Կապալառու կազմակերպությունը «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն: