Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը ներկա է գտնվել մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և զինվորականների երդմնակալությանը նվիրված արարողությանը

10.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և նորակոչիկ զինծառայողների զինվորական երդմանը նվիրված արարողությանը:

Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին, զինծառայողներին և հյուրերին՝ փոխմարզպետն ընդգծել է, որ հաստատությունն իր 29-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Եվ տարիների ընթացքում ձևավործված փորձառությամբ՝ զորամասն ի զորու է պատվով կատարել իր առաքելությունը:

Զինվորական երդմնակալության հիշարժան օրվա առթիվ Առնակ Ավետիսյանը շնորհավորել է նորակոչիկ զինծառայողներին՝ ցանկանալով խաղաղ երկնքի ներքո անվտանգ ծառայություն: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ծառայության երկու տարիների ընթացքում ձեռք բերված ռազմական գիտելիքներն ու հմտություններն օգնելու են տղաներին պատվով հաղթահարել հանդիպող դժվարություններն ու ամուր կանգնել Մայր հողի վրա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36