Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Էջմիածնի Տիգրան Մեծ փողոցում ծառերի բնաբաժակների առանձնացման աշխատանքներ են ընթանում
11.08.2022
Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցների մայթերի հիմնանորոգման 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Տիգրան Մեծ փողոցում ծառերի բնաբաժակների առանձնացման աշխատանքներ են ընթանում:
Նշված ծրագրի պայմանագրային արժեքը 136.7 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը:
Ծրագրում ներառված Տիգրան Մեծ փողոցի մայթերի երկարությունը կազմում է 802 մ, Սբ․Գրիգոր Լուսավորիչ փողոցինը՝ 618 մ։ Հիմնանորոգվող մայթերի ընդհանուր մակերեսը 9718․65 քմ է:
Շինաշխատանքներն իրականացնում է «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «ԱՍՏԻՃԱՆ» ՍՊԸ-ն: