Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշա
11.08.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է 8.5 կմ երկարությամբ Արմավիրի մարզով անցնող Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 2+000 - կմ 10+500 հատվածը։
Աշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 88 մլն դրամ է։
Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։
Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում հեռացվում է կավային շերտը և լցվում ավազակոպիճ՝ ամրացնելով հիմքը։ Հիմնանորոգման շրջանակում կփոխվի ճանապարհային պատվածքը, կկատարվեն ճանապարհի կահավորման և այլ աշխատանքներ։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։