Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են Գայի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները
15.08.2022
Պետություն-համայնք 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են 1970-ական թվականներին կառուցված Գայի համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագիրը հաստատվել 43․3 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 35 %-ը կհամաֆինանսավորվի պետության կողմից, 65%-ը՝ համայնքի:
Համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրով բարեկարգվող տարածքի մակերեսը՝ 918.3 քմ է։
Ծրագրի արդյունքում աշխատանքային և սպասարկման հարմարավետ պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների և բնակչության համար:
Շինաշխատանքներն իրականացնում է «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն: