Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ակնաշենի 18-րդ փողոցի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են
16.08.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի 18-րդ փողոցի գազաֆիկացման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 13.1 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորում է պետությունը, 55%-ը՝ համայնքը:
Նորակառույց թաղամասի Դեմիրճյան փողոցում 800 մ երկարությամբ գազատարի կառուցումը կնպաստի ավելի քան 38 տնտեսության կենցաղի բարելավմանը, կնվազեցնի ջեռուցման համար բնափայտի և էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները:
Ծրագրով նախատեսված շինաշխատանքներն իրականացնում է «Արթշինստրոյ» ՍՊԸ-ն, իսկ տեխհսկողությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն: