Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքն Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ
23.08.2022
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագիրը՝ իրականություն դարձնելով ազատ և անկախ հայրենիքում ապրելու հայ ժողովրդի երազանքն ու կամքը:
Այս պատմական փաստաթղթով սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Մեր ավագ սերնդի իրագործած սխրանքը դարձավ ինչպես հայ քաղաքական մտքի հասունության դրսևորումը, այնպես էլ մեր պետական կյանքի կազմակերպման առաջին աղյուսը:
Շնորհավորելով բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ մեր երկրի անկախությունը հարատև լինի, և բոլոր նվիրական ուժերը կենտրոնացնենք մեր պետականությունն ու անկախությունն ամուր հիմքերի վրա պահելու և մեր երկիրը շենացնելու համար: