Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Ապագայում ընթացքի մեջ են մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները

26.08.2022

Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բանակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։

Ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի:

Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Ծագրի ավարտին կապահովվի ավելի քան 100 սանի հաճախելիությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզաձևի:

Շինաշխատանքներն իրականացնում է «Սյունիք» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՄԱՀԳ» ՍՊԸ-ն:

Հավելենք, որ սույն թվականին Ապագայում հաստատվել է նաև այգու կառուցապատման ծրագիրը՝ 55% պետության, 45% համայնքի համաֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50