Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Բաղրամյանում ընթացքի մեջ են փողոցների գազաֆիկացման աշխատանքները
31.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և Ա. Խաչատրյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը 19.63 մլն դրամ է, որի 50%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 50%-ը՝ համայնքի։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 1300 գծ.մ երկարությամբ պողպատե խողովակներով ցածր ճնշման գազատար, որից կօգտվի 16 տնային տնտեսություն։
Շինաշխատանքներն իրականացնում է «Գագշին ՄՁ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը`«ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն։
Հավելենք, որ սույն թվականին Բաղրամյան բնակավայրում հաստատվել է նաև Արցախի 37/1 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագիրը` 40% պետության, 55% համայնքի, 5% բնակիչների համաֆինանսավորմամբ: