Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
31.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է տեղի ունեցել:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են սոցիալական և անձնական բնույթի հարցերով:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ:
Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին:
Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:
Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):