Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց

01.09.2022

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառմանը:

Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին տոնական օրվա առթիվ՝ մարզպետը մաղթել է նրանց հաջողություններով և նորանոր ձեռքբերումներով լի ուսումնական տարի: Ընդգծելով արդի աշխարհում բազմակողմանի զարգացած, պատշաճ կրթություն ստացած, ազգային արժեքներ կրող և պետականության զգացումով քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու կարևորությունը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուսուցիչներից ակնկալել է անվերապահ նվիրում ուսումնադաստիարակչական բարդ գործընթացում:

Նա իր խոսքում նշել է, որ միայն փոխհամագործակցված սրտացավ աշխատանքի, ոլորտում յուրաքանչյուրի անելիքների հստակ գիտակցման և գիտելիքի ուժով մեր երկիրը շենացնելու մեծ պատասխանատվության արդյունքում կարող ենք ունենալ գիտելիքահեն հասարակություն և զարգացող պետություն:

«Սիրելի ուսուցիչներ, նկատելով աշակերտների շրջանում ուսման նկատմամբ հետաքրքրության նվազումը, դուք չպետք է վհատվեք, այլ նոր մոտեցումներ որդեգրեք և ավելի հետևողական լինեք իրավիճակը շտկելու և ձեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ես վստահ եմ, որ ապագա սերնդին այսօր փոխանցվող գիտելիքը ծառայելու է մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը»,- ամփոփելով իր խոսքը՝ նշել է Էդվարդ Հովհաննիսյանը՝ ցանկանալով, որ նոր ուսումնական տարին մեծ ուժ ու եռանդ հաղորդի ոլորտի նվիրյալներին, ուսումնառության նկատմամբ մեծ ձգտում և գիտելիքների հարստացմանն ուղղված անսպառ ջանքեր՝ դպրոցականներին և ուսանողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50