Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ

01.09.2022

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը մեր սիրելի առաջին դասարանցիների համար դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբ, իսկ ուսումնառության ողջ ընթացքը լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման կարևոր ժամանակաշրջան:

Կրթության ոլորտի հարգելի գործընկերներ,
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ կրթության բնագավառում իրականացվող պետական բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Եվ այս հարցում պետք է առաջնորդվենք արդի աշխարհում բազմակողմանի զարգացած, պատշաճ կրթություն ստացած, ազգային արժեքներ կրող և պետականության զգացումով քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու կարևոր առաքելությամբ: Քանզի բոլորս գիտակցում ենք, որ կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորն է:

Իմ ցանկությունն է, որ մեր դպրոցականներն ու ուսանողները հենց այս գիտակցումով և ամենայն պատասխանատվությամբ մոտենան ուսումնառության գործընթացին, չդադարեն հարստացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ դառնալով պետականաշինության գործի կարևոր մասնակիցներն ու մեր երկրի զարգացման և հզորացման առանցքային դերակատարները:

Ուստի ակնկալում եմ, որ փոխհամագործակցված սրտացավ աշխատանքի, ոլորտում յուրաքանչյուրիս անելիքների հստակ գիտակցման և գիտելիքի ուժով մեր երկիրը շենացնելու մեծ պատասխանատվության արդյունքում մենք կունենանք գիտելիքահեն հասարակություն և զարգացող պետություն: Իսկ այս ուսումնական տարին թող մեծ ուժ ու եռանդ հաղորդի ոլորտի նվիրյալներին, ուսումնառության նկատմամբ մեծ ձգտում և գիտելիքների հարստացմանն ուղղված անսպառ ջանքեր՝ դպրոցականներին և ուսանողներին:
Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50