Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատություններում նորոգման և գույքի համալրման աշխատանքներ կիրականացվեն

01.09.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Որոշման նախագծով նախատեսվել է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Նշված գումարի շրջանակում համապատասխան աշխատանքներ են նախատեսվում նաև Արմավիրի մարզի կրթական, մարզական և մշակութային հաստատություններում, մասնավորապես՝

  • «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի զարգացման նպատակով կհատկացվի 400.0 մլն դրամ:
  • «Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-իշենքային պայմանների բարելավման նպատակով կհատկացվի 41,739.0 մլն դրամ:
  • Այգեվան համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով կհատկացվի 160,046.2 մլն դրամ, Գետաշենի մսուր-մանկապարտեզին՝ 80,23.2 մլն դրամ, Լենուղու մսուր-մանկապարտեզին՝ 80,23.2 մլն դրամ:
  • «Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի գույքային և տեխնիկական ապահովվածության բարելավման նպատակով կհատկացվի 870.0 մլն դրամ:
  • Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման շրջանակում էլ 81,792.9 մլն դրամ կհատկացվի «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ին, 95,960.8 մլն դրամ՝ «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին և 110,325.2 մլն դրամ՝ «Արմավիրի հ. 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50