Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր քաղաքում սուբվենցիոն ծրագրով երկու բազմաբնակարան շենքի տանիք է հիմնանորոգվում

02.09.2022

2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր միավորված համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետություն-համայնք-բնակիչներ համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68.3 մլն դրամ:

Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ 1833 քմ ընդհանուր մակերեսով:

Ծրագրի շահառուների թիվը՝ 338 է:

Շինաշխատանքներն իրականացնում է «Սյունիք» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «ՆՈՕՆԱ» ՍՊԸ-ն:

Հավելենք, որ 2022 թվականի համար Մեծամոր համայնքում կառավարության կողմից հավանության է արժանացած ևս 6 ծրագիր, այդ թվում՝
• Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում և հարակից տարածքների բարեկարգում,
• Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգում և հարակից տարածքների բարեկարգում,
• Մեծամոր քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում
• Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ,
• Մեծամորի մշակույթի տան վերանորոգում,
• Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքերի վերելակների փոխարինում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50