Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Մարտիրոս Սարիբեկյանը
06.09.2022
Կենսաթոշակային տարիքի անցնելու և Արմավիրի մարզպետարանում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Մարտիրոս Սարիբեկյանին:
Մարզպետը բարձր է գնահատել վերջինիս բազմամյա բարեխիղճ ծառայությունը և շնորհակալագիր հանձնել մարզում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված Կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման, ինչպես նաև բնագավառում անբասիր ու անմնացորդ նվիրումով կատարած երկարամյա աշխատանքային գործունեության համար:
Մարտիրոս Սարիբեկյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ իր աշխատանքը բարձր գնահատելու համար և նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով ուղեկցվող աշխատանքային գործունեություն մաղթել մարզպետարանին և իր գործընկերներին: