Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Փարաքարում հանդիպում է ունեցել համայնքային իշխանության պատասխանատուների և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ

09.09.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար միավորված համայնքի վարչական շենքում այսօր հանդիպում է ունեցել համայնքային իշխանության պատասխանատուների և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Կարևորելով համայնքային պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց վերապահված գործառույթների լիարժեք իրականացումը՝ մարզպետը նախ անդրադարձել է համայնքի սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ ապահովմանը՝ ակնկալելով բյուջեով պլանավորված ցուցանիշների բարելավմանն ուղղված հստակ գործողություններ, այդ թվում՝ իրավական գործընթաց ենթադրող:

Անդրադառնալով համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դժգոհություն է հայտնել դեռևս 2020-21 թվականներին հաստատված ծրագրերով նախատեսված աշխատանքներն ոչ ամբողջությամբ ավարտելու առումով՝ ընդգծելով, որ պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների և բնակչի հանդեպ ստանձնած պատասխանատվության նկատմամբ չպետք է անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել:

Ներկայացնելով 2022 թվականին Փարաքարում 928.2 մլն դրամ ընդհանուր բյուջեով հավանության արժանացած 4 միավորված ծրագրերը (20 ենթածրագիր)` մարզպետն անընդունելի է համարել ոլորտային պատասխանատուների անգործությամբ կամ սխալ աշխատանքով պայմանավորված գործընթացի դանդաղումը, որի արդյունքում այժմ 3 ծրագիր գտնվում է պայմանագրերի կնքման փուլում, 1-ը՝ մրցույթի։

Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև 2023 թվականի համար ներկայացված սուբվենցիոն հայտերին՝ ակնկալելով, որ 9 բնակավայրի կտրվածքով 1 մլրդ 985.23 մլն դրամ նախնական արժեքով ներկայացված 7 միավորված ծրագրային հայտերով պայմանավորված աշխատանքները կիրականացվեն ողջամիտ ժամկետներում՝ բացառելով նախորդ տարիների անցանկալի գործելաոճը:

Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը համայնքային իշխանության պատասխանատուներին և համայնքային ծառայողներին հանձնարարել է վերանայել իրենց գործառութային պարտականությունների ամբողջական կատարումը, ինչպես նաև ամենօրյա հսկողություն սահմանել համայնքային ենթակայության կառույցների կողմից մատուցվող ծառայությունների որակի և լիարժեք ապահովման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 17:34:04