Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել TOTAL կենտրոնի բացմանը
12.09.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Միհրան Մեհրաբյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Էջմիածնում ներկա է գտնվել TOTAL կենտրոնի բացման արարողությանը և https://totalservice.am/ կայքի շնորհանդեսին։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է ոչ միայն այն հանգամանքը, որ TOTAL կենտրոնի բացմամբ ևս մեկ տնտեսական նվաճում է արձանագրվում Էջմիածին քաղաքում, այլև նախատեսվում է կրթական և ուսումնական առանձնահատուկ ուղղվածությամբ գործունեություն։ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացած նախաձեռնություն, որի հիմքում կրթական ոլորտն է, պետության և տվյալ պարագայում մարզային իշխանության ուշադրության կենտրոնում է, քանի որ կրթությունը և նորարարական գիտելիքներով ազգաբնակչությանը զինումը մարզային իշխանության ամենօրյա գործունեության կարևոր ուղղություններից է:
Հավելենք, որ TOTAL կենտրոնը ներկայանում է տնտեսվարողների հետ համագործակցության նոր ձևաչափով ու նորարարական է այն առումով, որ նորաբաց կենտրոնում անվճար կրթվելու և վերապատրաստվելու են վարպետներ, աշխատակիցներ, ուսանողներ, ինչպես նաև ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Նախատեսվում է նաև համագործակցություն մարզի հանրակրթական և միջնակարգ մասնագիտական ուսումնական հասատատությունների հետ։