Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզ

12.09.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 10-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ այցելել է Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներ, զրուցել խաղողագործների հետ, լսել բերքի իրացման հետ կապված նրանց խնդիրներն ու մտահոգությունները․ խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։

Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում նախարարն անդրադարձել է խաղողի մթերման ծավալներին, ներկայացրել, որ կմշակվեն և կառաջարկվեն հնարավորություններ՝ ավել արտադրված խաղողի մթերման հարցերը լուծելու համար:

Պաշտոնյաներն այցելել են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և «ՄԱՊ» ՓԲԸ, հետևել մթերումների ընթացքին, զրուցել խաղող հանձնող գյուղացիների հետ։ Ընկերությունների ղեկավարների հետ շրջայցի ընթացքում քննարկվել են խաղողի մթերումների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում առկա է տեխնիկական խաղողի մոտ 4700 հա բերքատու այգի։ Կանխատեսվում է, որ այս տարի մարզում կարտադրվի մոտ 90-92 հազար տոննա խաղող։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50