Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ
20.09.2022
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվել է որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար հայ ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ և ազգային ինքնության պահպանման ու գոյատևման միակ ուղին:
Արդեն 31 տարի է, ինչ հայ ժողովուրդն ընթանում է այդ ճանապարհով՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր հաղթանակներ:
Ես գլուխ եմ խոնարհում այն հայորդիների առջև, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Նրանց սխրանքն անմահ է, իսկ մենք՝ այդ սխրանքի շարունակողը:
Գիտակցելով, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է՝ լիահույս եմ, որ գալիք հաղթանակները կայանալու են հանուն և ի փառս Հայաստանի Հանրապետության: Ուստի ամեն մի նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը:
Շնորհավորելով անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և բազում ձեռքբերումներ:
Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին: