Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքներում աղացած ասֆալտով իրականացվող բարեկարգման աշխատանքները շարունակվում են
23.09.2022
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Մեծամոր ճանապարհահատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների շրջանակում ճանապարհի մաշված վերին շերտը փոխարինվում է 5 սմ հաստությամբ ասֆալտով:
Աշխատանքների արդյունքում առաջացած աղացած (ֆրեզ) ասֆալտը ՀՀ Արմավիրի մարզպետարանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է մարզի համայնքներին՝ առկա վատ կամ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով:
Հավելենք, որ մարզպետարանին դիմում են քաղաքացիներ՝ վերոնշյալ աղացած ասֆալտով իրենց բակերը բարեկարգելու համար: Մարզպետարանի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո՝ քաղաքացիների պահանջը բավարարվում է: