Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Քարակերտ բնակավայրի Բյուզանդ, Իսահակյան, Պ. Սևակ, Հ. Շիրազ, Հ. Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները

26.09.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Քարակերտ բնակավայրի Բյուզանդ, Իսահակյան, Պ. Սևակ, Հ. Շիրա և Հ. Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 62.2 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 60%-ը՝ համայնքի:
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հոկտեմբեր ամսվա վերջին:

Կապալառու կազմակերպությունը «Սամի» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՍՈՒԱՐ» ՍՊԸ-ն:

Իրականացվող աշխատանքների արդյունքում կասֆալտապատվեն Քարակերտ բնակավայրի 5 փողոցները՝ 1427 գծ․մ երկարությամբ, մասնավորապես՝
• Իսահակյան փողոցը՝ 605քմ ընդհանուր մակերեսով /121գծ․մ երկարություն, 5մ լայնություն/
• Բուզանդի փողոցը՝ 4918․9 քմ ընդհանուր մակերեսով /894գծ․մ երկարություն, 5մ լայնություն/
• Սևակի փողոցը՝ 625 քմ ընդհանուր մակերեսով /125գծ․մ երկարություն, 5մ լայնություն/
• Հ.Շիրազի փողոցը՝ 826քմ ընդհանուր մակերեսով /154գծ․մ երկարություն, 5.4մ լայնություն/
• Հ.Թումանյան փողոցը՝ 665 քմ ընդհանուր մակերեսով /133գծ․մ երկարություն, 5 լայնություն/

Հավելենք, որ 2022թ․սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Քարակերտ բնակավայրում նախատեսված են իրականացնել նաև Հ. Թումանյան փողոցի գազիֆիկացման և մշակույթի տան տանիքին 25 կՎտ հզորության արևային համակարգի տեղադրման աշխատանքներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50