Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

30.09.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր քաղաքացիների հերթական ընդունելությունն է տեղի ունեցել:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի, կրթական և այլ բնույթի հարցերով:

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ:

Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ին:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50