Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են Այգեվան բնակավայրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները
30.09.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արմավիր համայնքի Այգեվան բնակավայրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 91.2 մլն դրամ է, որի 60%-ը համաֆինանսավորում է պետությունը, 40%-ը՝ համայնքը:
Նախատեսվում է 1960-1970-ական թթ-ին կառուցված և այժմ վթարային վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցն ամբողջովին փոխել՝ տեղադրելով ընդհանուր 11456 գծմ (ներառյալ ներտնային ցանցերը) երկարությամբ խմելաջրի պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներ, հակահրդեհային հիդրատներ, նոր դիտահորեր և բաշխիչ փականներ:
Կապալառու կազմակերպությունը «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ԱՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն: