Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման աշխատանքները
03.10.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի փողոցային լուսավորության ընդլայնման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը 10.1 մլն դրամ է, որի 45%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 55%-ը՝ համայնքը։
Ծրագրով նախատեսված է անցկացնել 16 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 135 լեդ լուսատու։
Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր կապահովվի գիշերային երթևեկության համար և կստեղծվի արդյունավետ գործող արտաքին լուսավորության միասնական համակարգ:
Կապալառու կազմակերպությունը «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն: