Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտաշարում մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները

04.10.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 34.7 մլն դրամ է, որի 54.1%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 45.9%-ը՝ համայնքի:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Կապալառու կազմակերպությունը «ՎԱԼ+ԱԼ» ՍՊԸ-«Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ-ն:

Սուբվենցիոն ծրագրով Արտաշարում նախատեսվում է կառուցել 5500 գծմ երկարությամբ խմելու ջրամատակարարման ցանց:

Աշխատանքների արդյունքում շուրջ 186 տնտեսություն կապահովվի անխափան ջրամատակարարմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50