Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ՝ Ուսուցչի տոնի առթիվ
05.10.2022
Ուսուցչի օրվա կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր շնորհավորել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ՝ այն համարելով ամենապատվաբերը:
Մարզպետի խոսքով՝ այսօրվա հասարակությունը սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաև գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ, որոնք էլ արդարացվում են գործին նվիրյալ, գիտակ ուսուցչի աշխատանքով: Իսկ մանկավարժի ամենամեծ պարգևը նրա կրթած սերնդի՝ տարբեր ոլորտներում ունեցած հաջողություններն ու ձեռքբերումներն են:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Լեռնագոգի միջնակարգ դպրոցի մանկավարժ Մարինե Քամալյանին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի ոսկե մեդալն ու պատվոգիրը, որին ուսուցչուհին արժանացել է դրսևորած ջանասիրության, եռանդի և անձնվեր աշխատանքի համար:
Օրվա առթիվ կրթության բնագավառում անբասիր, բարեխիղճ և անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքի համար ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհակալագրերով են պարգևատրվել նախորդ տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցած և անցողիկ շեմը հաղթահարած մանկավարժները, իսկ Մրգաշատի Մ. Մաղաքյանի անվան, Նոր Արտագերսի, Արգինայի, Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան, Տարոնիկի Գ. Գառնիկյանի անվան, Երվանդաշատի, Երասխահունի Մ. Գևորգյանի անվան, Խորոնքի, Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ և Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան, Վաղարշապատի թիվ 12, Լեռնամերձի հիմնական դպրոցների վաստակած հանգստի մեկնած տնօրենները՝ կրթության բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար: