Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները

07.10.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են մեկնարկել են Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու (ջրահեռացման) համակարգի կառուցման աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 158.88 մլն դրամ է, որի 60%-ը համաֆինանսավորում է պետությունը, 40%-ը՝ համայնքը:

Կապալառու կազմակերպությունը «Էյ Էմ Քեյ բիլդինգս» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ -ն:

Շուրջ 6694մ ընդհանուր երկարությամբ կոյուղագծի կառուցման համար իրականացվող աշխատանքներով նախատեսվում է բարելավել կեղտաջրերի հեռացման սանիտարական վիճակը՝ ապահովելով համայնքային ներքին ցանցի անխափան ու արդյունավետ շահագործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50