Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է հայոց հոգևոր մայրաքաղաքի 2707-ամյակը

08.10.2022

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է հայոց հոգևոր մայրաքաղաքի 2707-ամյակի առթիվ կազմակերպված միասնական աղոթքին, որտեղ օրհնության խոսք է հնչեցվել առ աստված՝ խաղաղություն խնդրելով ի բարօրություն համայն մարդկության և Հայաստան աշխարհի։

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին տոնական օրվա առթիվ՝ մարզպետը նշել է, որ համայն հայության հոգևոր մայրաքաղաքն ու կարևորագույն կենտրոններից մեկը լինելուց զատ՝ Էջմիածին ասելով հասկացվում է աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդ, իսկ հայ ժողովուրդ ասելով՝ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդ։ Նա ընդգծել է, որ տեսնելով օրեցօր ծաղկող քաղաքը՝ կարելի է արձանագրել, որ այն հաստատուն կերպով կանգնած է հայ ժողովրդի անցյալն ապագային կապող խաչմերուկին՝ պահպանելով և իրականացնելով Հոգևոր կենտրոնի առաքելությունը։

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, մեծաթիվ էջնիածնեցիների հետ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների անունն ու սխրանքը հավերժացնող հուշապուրակում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50