Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են Մոնթեավան բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքները
10.10.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկել են Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը 95.75 մյն դրամ է, որից պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%:
Կապալառու կազմակերպությունը «Եղնիկիպես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ԳՐԻՏԻԳ» ՍՊԸ-ն:
Մոնթեավանի 1.2 կմ երկարությամբ գլխավոր փողոցի ասֆալտապատմամբ հարմարավետ տեղաշարժ կապահովվի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար:






