Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչքի անվճար հետազոտություն՝ Արմավիրի ԲԿ-ում

11.10.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
«Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ Արմավիրի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոն»-ում Տեսողության համաշխարհայի օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին, կիրականացվի աչքի ԱՆՎՃԱՐ զննում բոլորի և ԱՆՎՃԱՐ բուժում սոցիալապես անապահով խմբերի համար:

Ծրագրի շրջանակում Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայում իրականացվելու են
• նախնական ախտորոշում
• անհրաժեշտության դեպքում՝ ուղեգիր Աչքի շարժական հիվանդանոց
• անվճար վիրահատություն (սոցիալապես անապահով խմբերի համար)
• լազերային բուժում

Հետազոտությանը պարտադիր պետք է ներկայանան շաքարային դիաբեդ ունեցող քաղաքացիները և 35-68 տարեկան այն անձինք, ովքեր ըստ Համաշխարհային Բանկի կողմից իրականացված հետազոտության՝ գտնվում են շաքարային դիաբեդի ռիսկային խմբում:

Անհրաժեշտ է ներկայացնել՝
• անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
• ծննդյան վկայական՝ երեխաների համար
• պետպատվերի արտոնության իրավունքը վավերացնող փաստաթուղթ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել տեղամասային ակնաբուժին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն կամ Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ, հեռ.՝ 010 55 90 68:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50