Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քարակերտի մշակույթի տան տանիքին արևային համակարգի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են
11.10.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթանում են Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մշակույթի տան տանիքին արևային համակարգի տեղադրման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17.2 մլն դրամ, որից 36.5%ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 63.5%-ը՝ պետության կողմից:
Կապալառու կազմակերպությունը «Սոլար Ցենտր» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Գրիտիգ» ՍՊԸ-ն:
Սուբվենցիոն ծրագրով Քարակերտի մշակույթի տան տանիքին տեղադրվում է 50 կՎտ հզորության արևային համակարգ, որի արդյունքում կխնայվի համայնքի բյուջեից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց վճարվող գումարը: