Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շահումյան բնակավայրում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ են ընթանում
12.10.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ են ընթանում:
Ծրագրի պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է, որի 45%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 55%-ը՝ համայնքը։
Ծրագրով նախատեսված է անցկացնել 5,139 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 178 լեդ լուսատու։
Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում անվտանգ միջավայր կապահովվի գիշերային երթևեկության համար և կստեղծվի արդյունավետ գործող արտաքին լուսավորության միասնական համակարգ:
Կապալառու կազմակերպությունը «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ « Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն: